ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.03.2018 12:41
Ականի վրա պայթել է «The HALO Trust» միջազգային կազմակերպության ավտոմեքենան՝ կան զոհեր և վիրավորներ
Մարտի 29-ին ժամը 07:55-ի սահմաններում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր-Ղազանչի գյուղի վարչական տարածքում հակատանկային ականի վրա պայթել է «The HALO Trust» միջազգային կազմակերպության «Լանդ Ռովեր» ավտոմեքենան, ինչի հետևանքով նույն կազմակերպության աշխատողներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1987թ. ծնված Պավել Հակոբովը, 1985թ. ծնված Մարատ Պետրոսյանը և ԱՀ Մարտունու շրջանի Քերթ գյուղի բնակիչ՝ 1977թ. ծնված Սամսոն Ավանեսյանը տեղում մահացել են, իսկ նշված քաղաքի բնակիչներ՝ 1987թ. ծնված Գարիկ Ղահիրյանը և 1974թ. ծնված Արամ Մկրտչյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: