ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.08.2014 16:37
Աթոռով հարվածել է գլխին
Հուլիսի 30-ին հաղորդվել էր Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի բնակիչ, 1998թ. ծնված Վ. Ա-ին Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի տարածքում գործող «Ասպետ» ռազմամարզական ճամբարում անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու մասին:
Ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ծառայողների կողմից կատարված ստուգումներով պարզվել է, որ հուլիսի 28-ին նշված Ճամբարում վիճաբանության ժամանակ Վ. Ա-ի գլխին աթոռով հարվածել է Հադրութ քաղաքի Զինավան թաղամասի N տան բնակիչ, 1997թ. ծնված Ա. Ա-ն: