ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.06.2018 21:15
«Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հունիսի 21-ին ժամը 19:30-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ՝ 1951թ. ծնված Ս.Ղ-ն, վարելով «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան Բերձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և ճամփեզրին վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի՝ 1996թ. ծնված Ա.Ա-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերձոր քաղաքի շրջբուժմիավորում»ՓԲԸ: