ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.12.2014 16:11
«Օպել Վեկտրա»-ն և «ՎԱԶ-2107»-ն իրար են բախվել. ուղևորուհին մարմնական վնասվածք է ստացել
Դեկտեմբերի 17-ին` ժամը 08:40-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի Էներգետիկների փողոցի N տան բնակիչ, 1985թ. ծնված Հ. Ս-ն, վարելով իրեն պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան, Սախարովի փողոցում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Մաշտոցի փողոցի N տան բնակիչ, 1979թ. ծնված Ե. Ա-ի վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհի` 1985թ. ծնված Ա. Մ-ն (բն. է նույն հասցեում) ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է շրջբուժմիավորում: