ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.02.2016 14:47
«Օպել Վեկտրա»-ն բախվել է էլեկտրասյանը
Փետրվարի 1-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Անդրանիկի փողոցի N տան բնակիչ, 1995թ. ծնված Ս. Գ-ն, վարելով «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան, Ա. Մկրտչյան փողոցի թիվ 11 շենքի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորներ՝ նշված փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1992թ. ծնված Գ. Մ-ն և Գ. Լուսավորչի փողոցի N տան բնակիչ, 1995թ. ծնված Է. Մ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: