ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.07.2018 14:48
«ՎԱԶ-21213»-ը բախվել է ծառին
Հուլիսի 7-ին ժամը 22:45-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղի բնակիչ 1958թ. ծնված Վ. Վ-ն, վարելով «ՎԱԶ-21213» ավտոմեքենան, Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 59-րդ կիլոմետրին դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից ու բախվել ճամբեզրի ծառին, ինչի հետևանքով ուղևոր՝ ՀՀ Արարատի մարզի Վանուշ գյուղի բնակիչ 1959թ. ծնված Ա. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի տեղամասային հիվանդանոց: