ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.06.2015 12:07
«ՎԱԶ-2107» -ի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Հունիսի 15-ին Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ, 1977թ. ծնված Ա. Ա-ն, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, գյուղի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել, ինչի հետևանքով նրա կինը՝ 1977թ. ծնված Լ. Ա-ն և 2 անչափահաս որդիները ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: