ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.07.2014 16:45
«ՎԱԶ-2107»-ը գլորվել է ձորը
Հուլիսի 25-ին, ժամը 03:40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 2-րդ նրբանցքի N տան բնակիչ, 1987թ. ծնված Գ. Խ-ն («Դրայվ» ՍՊԸ տնօրեն), վարելով ընկերությանը պատկանող «ՎԱԶ-2107» ավտոմեքենան, Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարդհի 48-րդ կիլոմետրին բախվել է մետաղյա թիթեղապատնեշին և գլորվել ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևոր` Ազատամարտիկների փողոցի թիվ 13 շենքի N բնակարանի բնակիչ, 1986թ. ծնված Ա. Մ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն: