ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.09.2015 15:27
«ՍԱԶ-3507» ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը տեղում մահացել են
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Ա. Ա-ն, վարելով «ՍԱԶ-3507» մակնիշի ավտոմեքենան, Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից մոտ 4 կմ հեռավորության վրա գտնվող «Սիսեռ աղբյուր» կոչվող տեղամասում շրջել է այն, ինչի հետևանքով վերջինս և նրա հետ ընթացող՝ Վարդաշատ գյուղի 38-ամյա բնակիչ Գ. Ս-ն, մնալով ավտոմեքենայի թափքի տակ, տեղում մահացել են: