ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.09.2015 15:27
«ՈՒԱԶ»-ը կողաշրջվել է
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչ, 1952թ. ծնված Ռ. Ս-ն, վարելով «ՈՒԱԶ» ավտոմեքենան, Կիչան-Դրմբոն ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին կողաշրջել է այն, ինչի հետևանքով ինքը և ուղևոր՝ 1969թ. ծնված Մ. Ա-ն (բն. է նույն գյուղում) ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: