ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.11.2014 16:39
«Նիսսան Պատֆայնդեր»-ը և «Ֆոլկսվագեն Տուարեգ»-ը բախվել են իրար
Նոյեմբերի 9-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ գոտկատեղի փափուկ հյուսվածքների սալջարդ վնասվածքով բուժօգնության է դիմել Ալվարյան փողոցի N տան բնակիչ, 1989թ. ծնված Ա. Պ-ն:
Պարզվել է, որ նոյեմբերի 8-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Ս. Դավթի և Պ. Սևակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել Հեքիմյան փողոցի թիվ 3բ շենքի N բնակարանի բնակիչ, 1989թ. ծնված Ժ. Ս-ի վարած «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի և նույն փողոցի թիվ 14բ շենքի N բնակարանի բնակիչ, 1997թ. ծնված Վ. Ա-ի վարած «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում «Նիսսան Պատֆայնդեր»-ի ուղևոր Ա. Պ-ն ստացել է նշված վնասվածքը: