ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.06.2018 12:39
«Մերսեդես Բենց»-ը բախվել է «Տոյոտա Կորոլա» ավտոմեքենային
Հունիսի 24-ին ժամը 10:15-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ՝ 1999թ. ծնված Ն.Ա-ն, վարելով «Մերսեդես Բենց» ավտոմեքենան Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին վազանց կատարելիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի և բախվել նույն քաղաքի բնակիչ՝ 1990թ. ծնված Դ.Հ-ի վարած «Տոյոտա Կորոլա» ավտոմեքենային, ինչի հետևանքով «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի ուղևոր, Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակչուհի՝ 1998թ. ծնված Ռ.Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: