ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.09.2014 16:53
«Կանեփ-կակաչ 2014» համալիր միջոցառման ժամանակ հայտնաբերվել է կանեփանման բույսի թփեր
Սեպտեմբերի 26-ին ոստիկանության Ասկերանի շրջբաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները «Կանեփ-կակաչ 2014» համալիր միջոցառման 2-րդ փուլի ժամանակ Հովսեփավան գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Հ. Պ-ի տնամերձ հողամասի ցանկապատի տակ հայտնաբերել են վերջինիս կողմից ցանված և աճեցված կանեփանման բույսի 11 թուփ, իսկ նույն գյուղի բնակիչ, 1962թ. ծնված Վ. Ա-ի տնամերձ հողամասում` 3 թուփ:
***
Սեպտեմբերի 26-ին ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի Միջնավանի բաժանմունքի քրեական հետախուզության ծառայողները «Կանեփ-կակաչ 2014» համալիր միջոցառման 2-րդ փուլի ժամանակ Միջնավան քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Ա. Ա-ի (նախկինում դատված) տնամերձ հողամասում զննությամբ հայտնաբերել են վերջինիս կողմից ցանված և աճեցված կանեփանման բույսի 3 թուփ: