ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.09.2018 12:42
«Կակաչ-Կանեփ 2018» համալիր միջոցառման արդյունքները Մարտակերտի շրջանում
Ս.թ. սեպտեմբերի 19–ին ժամը 10:00-ին «Կակաչ-Կանեփ 2018» համալիր միջոցառման 2-րդ փուլի ընթացքում ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից զննության է ենթարկվել Ասկերանի շրջանում հաշվառված, Մարտակերտ քաղաքի ժամանակավոր բնակիչ, 1977թ ծնված Ն.Թ-ի առանձնատան այգին, որտեղ հայտնաբերվել է վերջինիս կողմից ցանած և աճեցրած կանեփ տեսակի 1 բույս: