ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.08.2018 17:11
«Խաչենի» ջրամբարում 2 մարդ է խեղդվել
Օգոստոսի 5-ին ժամը 17:50-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդում է ստացվել ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ Մարտակերտի շրջանի «Խաչենի» ջրամբարում մարդ է խեղդվել:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նշված ջրամբարում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1982թ. ծնված Ա.Հ-ն լողալու ժամանակ խեղդվելիս օգնության է եկել Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ 1975թ. ծնված Ա.Ս-ն, սակայն նրանք չկարողանալով ջրից դուրս գալ՝ երկուսով էլ խեղդվել են: