ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2020 14:39
«Թյուներ» տեսակի սարք են գողացել
Հունվարի 3-ին Հադրութ քաղաքի բնակիչ, 1953թ.ծնված Ս. Պ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ 2019թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2020թ. հունվարի 3-ի ժամը 12:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դռան ապակին ջարդելու և ներսից սողանակը բացելու միջոցով մուտք է գործել Հադրութ քաղաքի Ա. Սահակյան փողոցի թիվ 1 հասցեում տեղակայված իր կողմից տնօրինվող հանգուցյալ զոքանչի առանձնատուն և գողացել «Թյուներ» տեսակի սարք:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: