ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.12.2019 14:55
630 հազար ՀՀ դրամը չի վճարել
Դեկտեմբերի 24-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է մուտքագրվել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1949թ.ծնված Լ. Բ.-ի դիմումն առ այն, որ Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ 1996թ.ծնված Գ. Գ.-ն և 1973թ.ծնված Բ. Գ.-ն 2018թ. հուլիսի 9-ին պայմանավորվածություն են ձեռք բերել իրեն պատկանող թվով 18 գլուխ ոչխարները 630 000 ՀՀ դրամ գումարով գնելու և գումարը մինչև հուլիսի 30-ը վերադարձնելու վերաբերյալ, սակայն վերջիններս ոչխարները գնելուց հետո առ այսօր գումարը չեն վճարել։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: