ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.12.2019 14:54
60 թև հնդկահավ են հափշտակել
Դեկտեմբերի 24-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ 2019թ. նոյեմբեր ամսվա սկզբներից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Ասկերանի շրջանի բնակիչ, 1995թ. ծնված Մ. Գ.-ն և Ասկերան քաղաքի բնակիչ, 1996թ.ծնված Ա. Ն.-ն Ասկերան քաղաքի վարչական տարածքում գտնվող Ասկերան քաղաքի բնակչուհի, 1991թ.ծնված Դ. Ա.-ի կողմից օգտագործվող անասնաֆերմայից պարբերաբար հափշտակել են մոտ 60 թև հնդկահավ, որոնք իրացրել են Ստեփանակերտ քաղաքում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: