ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.07.2018 16:06
25-ամյա քաղաքացուն ծեծի է ենթարկել անհայտ անձը
Հուլիսի 27-ին ժամը 00:05-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1966թ. ծնված Օ. Դ-ն, դիմել է ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ հուլիսի 26-ին ժամը 14:00-ի սահմաններում իր որդուն` 1993թ. ծնված Ա. Դ-ին, Մաշտոց փողոցում տեղակայված «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի մոտակայքում ծեծի է ենթարկել անհայտ անձը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկվում են միջոցներ անհայտ անձին հայտնաբերելու ուղղությամբ: