Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.02.2020 Արխիվ

18.01.2020 16:23

11 բջջային հեռախոս և էլեկտրոնային կրիչներ են գողացել

Հունվարի 17-ին քաղաքացիներից ահազանգ է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված խանութներից մեկի փայտանյութից կառուցված պատը ջարդված է:
Հունվարի 16-ի մինչև հունվարի 17-ի ժամը 09:35-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը չպարզված եղանակով ջարդելով Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Ա. Մ.-ին պատկանող խանութի պատը մուտք է գործել ներս, գողացել տարբեր տեսակի 11 բջջային հեռախոս և էլեկտրոնային կրիչներ:
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ՀՀ ՊՆ ՌՈ Մարտակերտի բաժնի ծառայողների և ԱՀ ՊԲ զորամասերից մեկի հրամանատարական կազմի հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը հունվարի 17-ի գիշերը ժամը 01:30-ի սահմաններում կատարել են ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 2000թ.ծնված Ա. Դ.-ն և ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ, 1999թ.ծնված Կ. Մ.-ն:
Գողոնն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: