ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.12.2019 12:33
1 շիշ օղի է գողացել
Դեկտեմբերի 2-ին Հադրութ քաղաքի բնակիչ, 1969թ. ծնված Ա. Հ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ իրեն պատկանող խանութից 0.5լ տարողությամբ «Արցախ» տեսակի 1 շիշ օղի են գողացել:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 14։25-ի սահմաններում Հադրութի շրջանի բնակիչ,1974թ. ծնված Վ. Հ.-ն գնումներ կատարելու նպատակով մտել է Հադրութ քաղաքի Ա.Մկրտչյան փողոցում տեղակայված խանութ և օգտվելով վաճառողուհու անուշադրությունից՝ գողացել 1 շիշ օղի:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: