Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


10.05.2014 12:50

Վրաերթ

Մայիսի 8-ին Հանրապետական բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի սալջարդ վնասվածքով և ծնկների քերծվածքներով բուժօգնության է դիմել Իսակովի փողոցի  թիվ 7 շենքի N բնակարանի բնակչուհի, 1951թ. ծնված Է. Ի-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09:50-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցի թիվ 56 շենքի N բնակարանի բնակիչ, 1984թ. ծնված Տ. Հ-ն, վարելով «Տիգո Չերի» մակնիշի ավտոմեքենան, Իսակովի փողոցի թիվ 4ա շենքի դիմացի մայթում վրաերթի է ենթարկել Է. Ի-ին:


  ***

Մայիսի 9-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնի տարբեր մասերի քերծվածքներով և ոտքի փակ կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի բնակիչ, 2010թ. ծնված Տ. Հ-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12:45-ի սահմաններում, Տիգրան Մեծի փողոցի թիվ 23ա շենքի N բնակարանի բնակիչ, 1994թ. ծնված Լ. Բ-ն, վարելով «ԳԱԶ-3110» ավտոմեքենան, Պարույր Սևակի փողոցի թիվ 43 տան մոտ վրաերթի է ենթարկել Տ. Հ-ին:

  ***

Մայիսի 9-ին Մարտակերտի շրջբուժմիավորումից ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ ոտնաթաթի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել Մ. Մաշտոցի փողոցի N տան բնակիչ, 1999թ. ծնված Ռ. Շ-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18:00-ի սահմաններում, նշված փողոցի N տան բնակիչ, 1979թ. ծնված Ս. Մ-ն, վարելով «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոճանապարհի 58-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Ռ. Շ-ին: