Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


03.09.2019 08:48

ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ս.թ.սեպտեմբերի 1-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1982թ.ծնված Ս. Գ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 20:40-ի սահմաններում Նոր Մարաղա գյուղում իրեն ծեծի են ենթարկել նույն շրջանի բնակիչներ՝1983թ.ծնված Վ. Կ-ն, 1981թ.ծնված Մ. Կ-ն և 1988թ.ծնված Ն. Կ-ն :
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 20:35-ի սահմաններում Նոր Մարաղա գյուղում վիճաբանություն է առաջացել մի կողմից Ս. Գ-ի, իսկ մյուս կողմից Վ. Կ-ի , Մ. Կ-ի և Ն. Կ-ի միջև, որի ժամանակ վերջիններս ծեծի են ենթարկել Ս. Գ-ին, այդ ընթացքում վիճաբանությանը հանդարտեցնելու նպատակով միջամտել է նույն շրջանի բնակիչ, 1993թ.ծնված Ս. Վ-ն, ում նույնպես ծեծի են ենթարկել:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

 

Ս.թ.սեպտեմբերի 1-ին ժամը 17:30-ին ՀՀ Աբովյան քաղաքի բնակչուհի,1986թ.ծնված Ա. Թ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 16:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Պարսեղովի փողոցի տներից մեկն է ներկայացել ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1990թ.ծնված Վ. Ա-ն ձեռքով հարվածել պատուհանին, ջարդված ապակու կտորը վերցրել նետել դեպի իր կողմ, ինչն էլ դիպչելով աջ ոտքին պատճառել է մարմնական վնասվածք, որից հետո իջնելով տան բակ այնտեղից վերցրել է ցաքատը և բարձրանալով տան երկրորդ հարկ սպանության սպառնալիքներ հնչեցրել իր հասցեին:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր: