Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


25.08.2019 10:00

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ս.թ.օգոստոսի 24-ին ժամը 11։15-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով զննության են ենթարկել Շուշի քաղաքի բնակիչ, 1980թ.ծնված Մ. Հ-ի կողմից վարձակալած Ստեփանակերտ քաղաքի Սախարովի փողոցում գտնվող տներից մեկը, որտեղ միջանցքի պահարանի վրա գտնվող պայուսակի գրպանի մեջ հայտնաբերվել է թվով 1 փաթեթ՝ 0.94 գրամ քաշով չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգվածի պարունակությամբ։
Մ. Հ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։


Ս.թ.օգոստոսի 24-ին ժամը 08:10-ի սահմաններում ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ, զննության են ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ, 1972թ.ծնված Ա. Ս-ի կողմից օգտագործվող տնամերձ հողամասը, որտեղ հայտնաբերվել է վերջինիս կողմից աճեցված թվով 3 կանեփանման բույս՝ խնամված վիճակում, իսկ առանձնատան նկուղում՝ 460 գրամ քաշով կանեփանման բույսի զանգված։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը:

Ս.թ.օգոստոսի 24-ին ժամը 17:30-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները Շուշիի շրջանի «Շռլան» կոչվող տեղամասից բերման են ենթարկել Շուշի քաղաքի բնակիչ, 1985թ.ծնված Ա. Գ-ին, ում անձնական խուզարկությամբ, ուսապարկի մեջ հայտնաբերվել է 91,63 գրամ կանեփանման բույսի կիսաթաց զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը:

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք օրենսդրությամբ սահմանված բացառիկ հնարավորության մասին՝ համաձայն որի, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է դրանք ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, փոխադրելու կամ առաքելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ բուսատեսակներ կամ նյութեր ապօրինի պահող անձանց առաջարկում ենք չհետաձել չարիքից օր առաջ ազատվելու հնարավորությունը՝ այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր կյանքն ու առողջությունը, այնպես էլ օրենքի հետ խնդիրներ ունենալու անխուսափելի հատուցումը։