Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 22.08.2019 Արխիվ

10.08.2019 12:45

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՌԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԴԵՊՔԵՐ

ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ 2018թ. հոկտեմբերին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1976թ.ծնված Խ. Գ-ն իրեն հատկացված տնամերձ հողամասից ապօրինի հատել է հունական ընկուզենու 1 ծառ և նույն ծառի կոճղը՝ 70 000 դրամի դիմաց վաճառել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1980թ.ծնված Ա. Ղ-ին:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆԻ ԵՎ ԳՈՐԻՍԻ ԲԱԺԻՆՆԵՐԻՑ ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՍՏԱՑՎԵԼ ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԱԺԻՆ

- ս.թ.հուլիսի 21-ին ժամը 21:00-ի սահմաններում Կապան քաղաքում կանգնեցվել և զննության է ենթարկվել նույն քաղաքի բնակիչ, 1961թ.ծնված Ռ. Մ-ի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում բարձված էր 0.84 մ խորանարդ վառելափայտ:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ռ. Մ-ն նշված վառելափայտը ս.թ.հուլիսի 20-ին ապօրինի հատել է Քաշաթաղի շրջանի «Չարալու» կոչվող տարածքից:


-ս.թ.հուլիսի 20-ին ժամը 18:20-ին Կապան քաղաքում կանգնեցվել և զննության է ենթարկվել Կապան քաղաքի բնակիչ, 1966թ.ծնված Մ. Պ-ի վարած «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում բարձված էր եղել 1 մ խորանարդ վառելափայտ:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված վառելափայտը ս.թ.հուլիսի 18-ին Քաշաթաղի շրջանի «Գրհամ» կոչվող տարածքից ապօրինի հատել է վերջինիս որդին՝ 1989թ.ծնված Վ. Պ-ն:

-ս.թ.հուլիսի 20-ին ժամը 00:15-ին Կապան քաղաքում կանգնեցվել և զննության է ենթարկվել նույն քաղաքի բնակիչ, 1987թ.ծնված Ս. Պ-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում բարձված էր 4 մ խորանարդ վառելափայտ:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված վառելափայտը վերջինս ս.թ.հուլիսի 17-ին գնել է Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի վարչական տարածքից, սակայն չուներ համապատասխան արտահանման փաստաթուղթ:


-ս.թ.հուլիսի 23-ին ժամը 23:00-ին Կապան քաղաքում կանգնեցվել և զննության է ենթարկվել Կապան քաղաքի բնակիչ, 1972թ.ծնված Ն. Ն-ի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում բարձված էր 0.425 մ խորանարդ վառելափայտ:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված վառելափայտը վերջինս մայիսի 6-ին գնել է Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի վարչական տարածքից, սակայն չուներ համապատասխան արտահանման փաստաթուղթ:

 

-ս.թ.հուլիսի 29-ին ժամը 00:10-ին Գորիս քաղաքի Քրիստափորի փողոցում կանգնեցվել և զննության է ենթարկվել Գորիս քաղաքի բնակիչ, 1964թ.ծնված Վ. Գ-ի վարած «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում բարձված էր 3 մ խորանարդ վառելափայտ:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված վառելափայտը վերջինս հուլիսի 27-ին ապօրինի հատել է Քաշաթաղի շրջանի «Դավուտո» կոչվող տարածքից:

Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: