Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 12.11.2019 Արխիվ

30.08.2019 16:38

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ ՆՈՒՅՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ս.թ. օգոստոսի 28-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1979թ.ծնված Ն. Դ-ն դիմել է ԱՀ Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 01:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում, Մարտակերտ քաղաքում անհայտ հանգամանքներում կորցրել է իրեն պատկանող «SAMSUNG G 3» տեսակի բջջային հեռախոսը:
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ պարզել են, որ ս.թ.օգոստոսի 28-ին ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ Արագածոտնի մարզի բնակիչ, 2000թ.ծնված Ս. Ս-ն բաց դռնով մուտք է գործել Մարտակերտ քաղաքի Սախարովի փողոցի թիվ 3 շենքում տեղակայված հացի արտադրամաս և սեղանի վրայից գողացել Ն. Դ-ին պատկանող բջջային հեռախոսը:

Պարզվել է նաև որ Ս. Ս- ն վերոնշյալ հացի արտադրամասից գողացել էր նաև Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 1982թ.ծնված Լ.Հ-ի «SAMSUNG G 1» տեսակի բջջային հեռախոսը։

Ս.թ.մայիսի վերջերին Ս.Ս-ն մետաղաձողի միջոցով բացելով Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցի վրա տեղակայված Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1970թ.ծնված Լ. Ն-ին պատկանող ինտեռնետ ակումբի պատուհանը մուտք է գործել ներս և դարակից գողացել 1 բջջային հեռախոս տարբեր տեսակի քաղցրավենիքներ ու մեկ շիշ հյութ:


Ս.թ.օգոստոսի 11-ին ժամը 02:00-ի սահմաններում Ս.Ս-ն մետաղաձողի միջոցով բացել է Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված նույն քաղաքի բնակիչ, 1950թ.ծնված Ս. Հ-ին պատկանող սննդի օբյեկտի պատուհանը, մուտք գործել խոհանոց և գողացել 2 տուփ չիփս, 1 շիշ հյութ և 1 շիշ գարեջուր:

Ս.թ. հուլիսի 28-ին ժամը 03:00-ի սահմաններում Ս.Ս-ն պատուհանի վանդակաճաղը պոկելու միջոցով մուտք է գործել Մարտակերտ քաղաքի Աշոտ Գրաշու փողոցում տեղակայված նույն քաղաքի բնակիչ,1960թ.ծնված Յ. Հ-ին պատկանող առևտրի սրահ և սեղանի դարակից գողացել 1 բջջային հեռախոս, 2 տուփ ծխախոտ, տարբեր քաղցրավենիքներ ու 1 շիշ հյութ:


Ս.թ. օգոստոսի 28-ին ժամը 01:30-ի սահմաններում Ս.Ս-ն բացելով Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1994թ.ծնված Ս. Ա-ին պատկանող շենքի բակում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի դուռը, սրահից գողացել դրամապանակը, վերջինիս պատկանող Արցախբանկի պլաստիկ քարտը և կռփազենքը:

Ս.թ. օգոստոսի սկիզբներին ժամը 02:30-ի սահմաններում Ս. Ս-ն բաց պատուհանով մուտք է գործել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1983թ.ծնված Մ. Մ-ի բնակարան և ննջասենյակից գողացել է 1 կիսատաբատ և նրա գրպանում եղած 29 400 դրամ գումարը:

Գողոներն առգրավված են:
Վնասների չափերը պարզվում են:
Ս. Ս-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին: