Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.10.2019 Արխիվ

09.05.2014 08:49

Շնորհավորական ուղերձ եռատոնի առթիվ

Շնորհավորական ուղերձ եռատոնի առթիվ

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ.

 

       Սիրելի  ազգակիցներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, մայիսի 9-ը յուրօրինակ խորհուրդ է պարունակում իր մեջ: Ֆաշիզմի դեմ պայքարում ազատատենչ մյուս ազգերի հետ միասին մեր ժողովուրդը չերկմտեց մաքառել չարի դեմ և հաղթանակով հասավ մինչև Բեռլին:

20-րդ դարի վերջին սեփական հողում ազատ ապրելու ձգտմանն ի պատասխան թշնամին ներխուժեց մեր երկիր, սակայն, ազգովին համախմբվելով, մենք կարողացանք փառքով պսակել մեր պայքարը:

Պաշտպանության բանակի կազմավորումը օրախնդիր հրամայական էր, որով թևակոխեցինք իրադարձությունների մի նոր շրջան:

Շուշիի ազատագրումը մեր ժողովրդի անսասան հավատի փայլուն օրինակն էր, որով ապացուցեցինք աշխարհին, որ հայը անհաղթելի է իր միասնականության մեջ:

Հաղթանակները հենց այնպես չեն տրվում: Ցավոք, մեր ազգի լավագույն սերուցքը այդպես էլ չտեսավ ազատագրված հայրենիքը:  

Շնորհավորելով Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի, Պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման առթիվ, հավաստիացնում եմ, որ ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այսօր էլ ոստիկանությունը կանգնած է պետության և ժողովրդի կողքին:

Սիրելի հայրենակիցներ, մենք ընտրել ենք ճիշտ ճանապարհ և արդար ուղի, իսկ արդարությունը աստվածահաճո գործ է:

Եվս մեկ անգամ շնորհավորելով եռատոնի կապակցությամբ, մեր ժողովրդին մաղթում եմ  ուժ, կորով, խաղաղություն և անձնական երջանկություն: