Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 18.07.2019 Արխիվ

12.03.2018 10:39

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«____» ______________ 2018 թվական                                                       N _____-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 53 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

     Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի պահանջներով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

        1.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անձնագրային համակարգի հետագա կատարելագործման մասին» N 53 որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անձնագրային համակարգի կանոնադրության 20-րդ կետից հետո լրացնել նոր 20.1-ին կետ.

    «20.1. Եթե չհաշվառված կամ բնակության վայրը փոխելու կապակցությամբ հաշվառվող անձը չի կարող ներկայացնել տվյալ տարածքում բնակվելու իր իրավունքը հավաստող փաստաթուղթ, ապա անձի՝ դիմումում նշված հասցեում բնակվելու փաստը ստուգվում է ոստիկանության կողմից, դիմումն ստանալուց հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումում նշված հասցեում անձի բնակվելու փաստը ստուգելուց հետո, մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ոստիկանության կողմից համապատասխան անձնագրային ծառայություն է ուղարկվում փաստացի բնակվելու փաստը հավաստող կամ հերքող տեղեկանք:

    Սույն կետով նախատեսված անձանց հաշվառումն իրականացվում է փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկանքը տեղական ռեգիստր ստացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Փաստացի բնակվելու փաստը հերքող տեղեկանք ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղական ռեգիստրը գրավոր մերժում է դիմումատուին:

    Այն դեպքերում, երբ նախապես հայտնի է բնակելի տարածության սեփականատիրոջ առարկությունն իր բնակելի տարածության հասցեում դիմումատուին հաշվառելու վերաբերյալ, կամ դիմումատուն բնակվում է (գտնվում է) բնակելի տարածություն չհանդիսացող տարածքում, ապա ռեգիստրում կատարվում է նշում փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի մասին:»:

     2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

«Հաստատում եմ»

            

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                    Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարության 1999 թվականի մարտի 23-ի N 53 որոշման մեջ լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

 

 

  1. 1.               Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

      «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարության 1999 թվականի մարտի 23-ի N 53 որոշման մեջ լրացում կատարելու մասին»  Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է չհաշվառված քաղաքացիներին ըստ փաստացի բնակության վայրի հաշվառելու անհրաժեշտությամբ, քանի որ ներկայումս հաշվառում չունենալու փաստը խոչընդոտ է հանդիսանում քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, ինչպես նաև պետության և այլ քաղաքացիների նկատմամբ նրանց պարտավորությունների կատարման համար:

 

       2.Առաջարկվող կարգավորման բնույթը

 

       Նախագծով առաջարկվում է լրացնել նոր «20.1.»-ին կետ, որի ընդունմամբ հաշվառում չունեցող քաղաքացիներն իրավունք կունենան հաշվառվելու ըստ փաստացի բնակության վայրի:

 

       3. Ակնկալվող արդյունքը

 

        Որոշման նախագծով կատարվող լրացմամբ չհաշվառված քաղաքացիներն կհաշվառվեն ըստ փաստացի բնակության վայրի՝ նրանց իրավունքների ու ազատությունների, ինչպես նաև պետության և այլ քաղաքացիների նկատմամբ նրանց պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով:

 

        4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

        

        Նախագիծը մշակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության շտաբի կողմից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                                                                    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

          ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ                                                             Կ.ԱՂԱՋԱՆՅԱՆ