Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


18.08.2019 20:19

ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ՎԹԱՐ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ- ԳՈՐԻՍ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ

ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ  ՎԹԱՐ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ- ԳՈՐԻՍ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ

Ս.թ.օգոստոսի 18-ին ժամը15:35 -ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 1975թ.ծնված Ա.Ռ-ն՝ վարելով «Միտսուբիշի կանտեռ » մակնիշի բեռնատար ավտոմեքենան, Ստեփանակերտ –Գորիս ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին, աջ շրջադարձի ժամանակ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հանդիպակաց ուղղությունից երթևեկող, ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1989թ.ծնված Վ.Ս-ի կողմից վարած « Կամազ 5511» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով Երևան քաղաքի բնակիչ, 1975թ.ծնված Ա.Ռ-ն տեղում մահացել է, իսկ ուղևորներ, վերջինիս որդիներ՝ 1996թ.ծնված Է.Ռ-ն և 2009թ.ծնված Դ.Ռ-ն, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Միտսուբիշի կանտեռ » մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը։
Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն:



Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին, մաղթում համբերություն` անդառնալի ցավը հաղթահարելու համար։
Հարգելի վարորդներ, կոչ ենք անում խստորեն հետևել ինչպես ճանապարհային նշաններին, այնպես էլ գծանշումներին:
Հիշեցում ենք, որ առանց ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու, հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը հղի է անկանխատեսելի հետևանքներով և կարող է ստեղծել վթարային իրավիճակ:
Հիշեք, որ տրանսպորտային միջոցները վարելու ընթացքում ցուցաբերվող ավելորդ ինքնավստահությունը կարող է ողբերգական հետևանքների պատճառ դառնալ, վտանգելով ինչպես Ձեր, այնպես էլ երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը: