Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


27.07.2019 13:02

Հերիք չէ խոչընդոտել են ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը, այլ նաև հարվածներ են հասցրել իշխանության ներկայացուցչին

ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը, ս.թ.հուլիսի 26-ին ժամը 20:00-ին Բերձոր քաղաքի Խաղաղության հրապարակում ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել է Բերձոր քաղաքի բնակիչ, 1992թ.ծնված Ս. Բ-ի կողմից վարվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը չենթարկվելով իր օրինական պահանջներին փորձել է շարունակել երթևեկությունը, իսկ կանգնեցնելուց հետո պարզվել է, որ Ս. Բ-ն վարորդական իրավունքի վկայական չունի,ինչի կապակցությամբ ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածք տեղափոխելիս վերջինս խոչնդոտել ու վիճաբանության մեջ է մտել իր հետ, որի ընթացքում Ս.Բ-ն և այնտեղ ներկայացած նրա եղբայր՝ 1999թ.ծնված Ջ. Ծ-ն հարվածներ են հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ս. Բ-ն և Ջ. Ծ-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:

 

Հարգելի քաղաքացիներ.
Հիշեցնում ենք, ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի մասին, ըստ որի օրենսդիրը քրեական պատասխանատվություն է սահմանել իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի դեպքում՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։
Հարգելի քաղաքացիներ, ոստիկանության ծառայողները զօր ու գիշեր ծառայություն են իրականացնում անվտանգ երթևեկությունը, հասարակական կագն ու հասարակության անվտանգությունն ապահովելու, Ձեր կյանքին և առողջությունը սպառնացող բոլոր հնարավոր վտանգները կանխարգելելու համար։
Գնահատեք և արժևորենք նրանց ծառայությունը, այլապես Ձեր արարքների համար ստիպված կլինեք ենթարկվել պատասխանատվության։