Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Համապետական ընտրությունների ընտրողների ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


26.03.2020 11:21

Հադրութի շրջանում վիճաբանության 2 դեպք է գրանցվել

Մարտի 24-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 19:40-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» է դիմել Հադրութի շրջանի բնակիչ, 1992թ. ծնված Մ. Բ.-ն քթոսկրի կոտրվածք, դեմքի շրջանի քերծված վերքեր, կրծքավանդակի առաջնային մակերեսի փափուկ հյուսվածքների սալջարդ վնասվածքներով:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ մարտի 24-ին ժամը 14:00-ի սահմաններում Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղի «Ղորուխլար» կոչվող տեղամասում, աձնական հարցերը պարզաբանելու շուրջ վիճաբանություն է առաջացել Մ. Բ.-ի և Հադրութ քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Դ. Խ.- ի միջև, որի ընթացքում վերջիններս մեկական անգամ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը:

 

 

Մարտի 25-ին Հադրութի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 00:15-ին աջ աչքի հեմատոմա, քթի սալջարդ՝ պատռված վերքերով իրենց մոտ է ընդունվել Հադրութի շրջանի բնակիչ, 1989թ. ծնված Ա. Ս.-ն, իսկ ժամը 00:40-ին ձախ ձեռքի 4-րդ մատի ֆալանքի փակ կոտրվածքով իրենց մոտ է ընդունվել Հադրութի շրջանի բնակիչ, 1989թ. ծնված Ա. Պ.-ն։
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ մարտի 24-ին ժամը 22:00-ի սահմաններում Մոխրենես գյուղի վերնամասում գտնվող ջրամբարի մոտ վիճաբանություն է առաջացել մի կողմից Ա. Ս.-ի և Ա.Պ.-ի, իսկ մյուս կողմից, նույն շրջանի բնակիչներ՝ 1992թ. ծնված Է. Պ.-ի և 1997թ. ծնված Ս. Ա.-ի միջև, որի ընթացքում կողմերը ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով Ա. Ս.-ն և Ա.Պ.-ն ստացել են նշված վնասվածքները:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: