Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 21.07.2019 Արխիվ

25.06.2019 18:14

Խստորեն պահպանել օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը

Խստորեն պահպանել օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը

ԱՀ ոստիկանության պետը խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ

 Սույն թվականի հունիսի 25-ին ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ:

Խորհրդակցությանը մասնակցում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը։ 

Հիմնական զեկույցով հանդես եկավ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Օհանյանը:
Օրակարգի առաջին հարցի՝ նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ներդրված նոր համակարգի արդյունավետության աստիճանը և հանրապետության ավտոճանապարհների վիճակի ազդեցությունը ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի և ծանրության վրա, զեկույցը լսելուց հետո ոստիկանության պետը նախ պահանջեց բոլոր վիճակագրական տվյալների հետ մեկտեղ ներկայացնել դրանց առաջացման պատճառահետևանքները, կանխարգելման և խափանման տեսլականները, ինչպես նաև ավելի նախաձեռնողականություն ցուցաբերել և միջնորդել համապատասխան կառույցներին՝ ինչպես ավտոճանապարհների բարեկարգման, այնպես էլ համապատասխան գծանշումների և ճանապարհային նշանների տեղադրման համար:
Ճանապարհային ոստիկանության պլանավորման, վերլուծության և հաշվառման բաժնի պատասխանատուին հանձնարարվեց նաև վիճակագրություն իրականացնել կին վարորդների և աջ ղեկով տրանսպորտային միջոցների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ` այդպիսինների տեսակարար կշիռը ընդհանուր պատահարներում պարզելու և նպատակային կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու համար։
Ճանապարհների ինժեներական աշխատանքներով զբաղվող պատասխանատուին հանձնարարվեց ակտիվացնել աշխատանքները հատուկ ուշադրության արժանացնելով ճանապարհամերձ օբյեկտների կառուցման ընթացքում ճանապարհատվածի թողտվությունը օրենքով սահմանված չափերով պահպանելուն։
Ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման գործում ոստիկանության պետը անդրադարձավ նաև տրանսպորտային միջոցների տեխզննման կարևորությանը։
Օրակարգի երկրորդ հարցի՝ 2019 թվականի 5 ամիսների ընթացքում հանրապետության տարածքում գրանցված մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային պատահարների և ի հայտ բերված վարչական իրավախախտումների վերաբերյալ ամփոփիչ զեկույցով հանդես եկավ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Օհանյանը:
Հաշվետու ժամանակաշրջանում հանրապետության տարածքում գրանցվել է 35 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել՝ 46 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24 պատահարի, 4 զոհի և 23 վիրավորի դիմաց:
Ճանապարհային ոստիկանության պետի զեկույցից հետո, ոստիկանության պետը հատուկ կարևորեց օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի անշեղ ապահովումը և ըստ տարածքային պատասխանատուների, մանրակրկիտ վերլուծելով արձանագրած ցուցանիշները պահանջեց վեր հանել պատահարների առաջացման պայմաններն ու պատճառները և ըստ այդմ ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները:
- Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարելու, մասնավորապես ոչ սթափ վիճակում և առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոցներ վարողները պետք է օրենքի ողջ խստությամբ ենթարկվեն պատասխանատվության: Մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը, այդ թվում ճանապարհատրանսպորտային հնարավոր պատահարներից նրանց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները վերացնելը բոլորիս գերնպատակն է, ու հետևաբար մենք ջանք և միջոց չպետք է խնայենք այն լիարժեք իրականացնելու համար։ Առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերը բացառելու հայեցակարգում, անհրաժեշտ է նաև հատուկ ուշադրության արժանացնել անչափահասներին, ակտիվ բացատրական աշխատանքներ իրականացնել ծնողների հետ, նշեց ոստիկանության պետը:
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը կարևորեց նաև հանգստյան գոտիների հարակից ճանապարհահատվածներում ուժեղացված ծառայության իրականացումը, այդ հարցում հանձնարարելով ակտիվացնել նաև քարոզչական աշխատանքները:
Ոստիկանության պետի հանձնարականները ուղղված էին նաև քաղաքացիների հետ հարաբերություններում ոստիկանության ծառայողների կողմից հարգալից վերաբերմունքի դրսևորման, արտաքին տեսքի կոկիկության և տրանսպորտային միջոցների սարքինության ու մաքրության պահպանմանը։