Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.10.2019 Արխիվ

09.06.2014 22:16

Խորհրդակցություն ԼՂՀ ոստիկանությունում

Խորհրդակցություն ԼՂՀ ոստիկանությունում

Սույն թվականի հունիսի 7-ին ԼՂՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը խորհրդակցություն անցկացրեց ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության ծառայողների հետ:

ԼՂՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալը ներկայացրեց խորհրդակցության օրակարգը, որը նվիրված էր «Կոռուպցիոն բնույթի, ինչպես նաև մարդու դեմ ուղղված հանցագործությունների» վերլուծությանը:

Օրակարգի հարցերով զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Գրիգորյանը:

Հաշվետու ժամանակահատվածում ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության կողմից կատարած աշխատանքների ընթացքում նախաքննություն է իրականացվել կոռուպցիոն բնույթի`  միջին ծարության հանցագորություների շարքին դասվող չորս հանցագործությունների վերաբերյալ, որից երկուսը կատարվել են Մարտակերտի շրջանում, իսկ երկուսը` Ստեփանակերտ քաղաքում:

Երկու հանցագործություններով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Մարտակերտի շրջդատախազություն, իսկ 2 հանցագործություններով քրեական գործի նախաքննությունը դեռևս շարունակվում է:

Հաշվետու ժամանակահատվածում ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության քննիչների կողմից մարդու դեմ ուղղված հանցագործություններով նախաքննություն է իրականացվել 20 քրեական գործերով` 22 հանցագործության վերաբերյալ:

ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալը իր գոհունակությունը հայտնելով արձանագրած ցուցանիշներից` քննչական վարչության քննիչներին հանձնարարեց նախաքննություն իրականացնելուց ցուցաբերել առավել սկզբունքայնություն և օբյեկտիվություն:

Քննչական վարչության պետը պարտավորեցվեց մասնագիտական ունակությունները բարձրացնելու նպատակով` հատկապես օրակարգի թեմաներով հատուկ պարապմունքներ անցկացնել քննիչների հետ: