Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 17.09.2019 Արխիվ

22.12.2015 19:51

Խորհրդակցություն՝ ԼՂՀ ոստիկանության պետի մոտ

Խորհրդակցություն՝  ԼՂՀ ոստիկանության պետի մոտ

Սույն թվականի դեկտեմբերի 22-ին, ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի մոտ կայացած խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, վարչությունների և տարածքային ստորաբաժանումների պետերը:

Խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետը տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներից պահանջեց մեկ առ մեկ վերլուծել իրենց կողմից սպասարկվող տարածքներում ինչպես 2015թ-ին, այնպես էլ նախկին տարիներին կատարված և չբացահայտված հանցագործությունները՝ ուշադրություն հրավիրելով հատկապես բնակարանային գողություններին: Կոնկրետ ուղղություններով տալով համապատասխան հանձնարարականներ՝ ոստիկանության պետը զգուշացրեց, որ 2015թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման ընթացքում ստորաբաժանումների պատասխանատուները խստագույնս պատասխան են տալու չբացահայտված հանցագործությունների առումով:

«Ազատության մեջ գտնվող հանցագործը օրեցօր ավելի վտանգավոր է դառնում հասարակության համար, իսկ տուժողը կորցնում է հավատը մեր հանդեպ, ուստի պահանջում եմ հանրապետության իրավապահ կառույցների հետ միասին զոր ու գիշեր աշխատել և բացահայտել բացառապես բոլոր հանցագործությունները», - նշեց ոստիկանության պետը:  

Հատուկ ուշադրության արժանացնելով տեղամասային տեսուչների գործունեությանը՝ ոստիկանության պետը պահանջեց սկզբունքայնություն ցուցաբերել կադրերի ընտրության հարցում և համակարգը համալրել ոչ միայն մասնագիտական հմտություններով օժտված ծառայողներով, այլև հաշվի առնել նաև նրանց բարոյական արժանիքները՝ դիմացինին հարգելու ու նրա հոգսերը կիսելու կարողությունը:

Ոստիկանության պետը անդրադարձավ նաև ապօրինի որսի դեմ տարվող պայքարին՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարելով հատկապես ամանորյա տոների նախաշեմին ուժեղացնել հսկողությունը բնության ու կենդանական աշխարհի պահպանության և հնարավոր հանցադեպերը կանխելու ուղղությամբ:

Պետության և իշխանության, այդ թվում ոստիկանության հանդեպ վստահությունը կապելով «օրենքի առաջ բոլորի հավասարության» հանրահայտ սկզբունքի լիարժեք ապահովման հետ, հատկապես արտաքին ծառայություն իրականացնող ստարաբաժանումների, այդ թվում ճանապարհային ոստիկանության պետին հանձնարարվեց շարունակել անաչառություն դրսևորել բոլորի հանդեպ:

Հանձնարարականներ հնչեցին նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության  դեմ տարվող պայքարը ակտիվացնելու անհրաժեշտության, ինչպես նաև պետական գույքը սրտացավությամբ պահպանելու և ունեցած ռեսուրսներն արդյունավետ ծախսելու անհրաժեշտության մասին:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին պատշաճ հասարակական կարգ ապահովելու նպատակով ոստիկանության պետը հանձնարարեց սույն թվականի դեկտեմբերի 30-ից մինչև տոնական օրերի ավարտը անցնել ուժեղացված ծառայության և անհանդուրժող լինել հասարակության անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր իրավախախտման հանդեպ: