Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Համապետական ընտրությունների ընտրողների ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


06.03.2020 16:31

Խոսքի եվ արտահայտման ազատությունը բացարձակ չէ

Խոսքի եվ արտահայտման ազատությունը բացարձակ չէ

Նախընտրական քարոզչության նպատակն է փոխել մարդկանց ընտրությունները, կարծիքները և վերաբերմունքը այս կամ այն թեկնածուի նկատմամբ, որը հիմնականում իրականացվում է խոսքի և արտահայտման ազատության հիման վրա:

Արցախի Հանրապետության ոստիկանությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ խոսքի և արտահայտման ազատությունը բացարձակ չէ, սովորաբար սահմանափակումները վերաբերում են զրպարտությանը, բռնություն և պատերազմ քարոզելուն, հասարակական անվտանգությանը, այլոց պատվի և արժանապատվության արատավորմանը։

Արգելվում է ատելություն սերմանող խոսքը, սադրանքը և հրահրումը: Սահմանափակումները կարող են հիմնավորված լինել, եթե դրանք պաշտպանում են հանրային շահը կամ ուրիշների իրավունքներն ու բարի համբավը: Խոսքի ազատությունը ենթադրում է նաև որոշակի բարոյական պարտականություններ ու պատասխանատվություն և կարող է որոշ դեպքերում սահմանափակվել, երբ դա անհրաժեշտ է այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության, պետական անվտանգության կամ հասարակական կարգի պաշտպանության համար։

Որքան էլ կարևորենք ազատ խոսքի, արտահայտվելու, մտքեր փոխանակելու իրավունքը, այնուամենայնիվ այն բացարձակ իրավունք չէ և կախված իրավիճակից կարող է սահմանափակվել: Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու նպատակով:

Խոսքի ազատության չարաշահումը կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան այդ իրավունքի սահմանափակումը, հետևաբար այն չի կարող անվերջ ճկվել՝ սպառնալիք ստեղծել կամ վնաս հասցնել անձանց, հասարակության և պետության շահերին: Ազատ խոսքը ևս ունի սահմաններ, և այդ «կարմիր գիծ»-ը հատելը կարող է վնաս հասցնել հասարակության և պետության շահերին: