Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 17.09.2019 Արխիվ

23.10.2015 14:36

ԼՂՀ ոստիկանության պետը քննարկեց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության 2015թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

ԼՂՀ ոստիկանության պետը քննարկեց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության 2015թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունում կայացած խորհրդակցության օրակարգը նվիրված էր ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության 2015թ-ի 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը:

Խորհրդակցությունը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը: 

Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը:  

2015թ. 9 ամիսների ընթացքում Ստեփանակերտ քաղաքում բոլոր ծառայությունների գծերով գրանցվել է 111 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 96-ի համեմատ, աճը կազմել է 15 դեպք կամ  15.6 %.

Ստեփանակերտ քաղաքում արձանագրված հանցագործությունների տեսակարար կշիռը հանրապետությունում բոլոր գծերով գրանցված հանցագործությունների թվում կազմում է 33.5% (2014թ. 9 ամիսների ընթացքում՝ 33%):

Հատուկ կանգ առնելով չբացահայտված հանցագործություններին՝ ԼՂՀ ոստիկանության պետը պահանջեց մեկ առ մեկ ներկայացնել և վերլուծել դրանք: Իր խորին մտահոգությունը հայտնելով հատկապես բնակարանային գողությունների առումով՝ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց այդ ուղղությամբ. մինչև ընթացիկ տարվա արդյունքների ամփոփումը շեշտակի առաջընթաց ապահովել այս գործում՝ պահպանելով հանցագործությունների գրանցման կարգապահությունը և բացարձակապես ձերբազատվելով հանցագործությունները թաքցնելու արատավոր երևույթից:

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը կարևորեց անչափահասների շրջանում իրականացվող աշխատանքների, ինչպես նաև տեղամասային տեսուչների ինստիտուտի կայացման և ամրապնդման առաջնահերթությունները՝ վերջինիս պարագան համարեց հասարակության կողմից ոստիկանության հանդեպ վստահության ամրապնդման կարևորագույն կամուրջ: 

«Սովորեք պատասխան տալ Ձեր խղճի առաջ, համբերատարությամբ լսեք քաղաքացուն և վերաբերվեք այնպես, ինչպես կուզենայիք, որ վերաբերվեին Ձեզ: Պարկեշտություն և ազնվություն՝ միախառնված մասնագիտական արհեստավարժությամբ: Ահա Արցախի ժամանակակից ոստիկանի կերպարը, որից դուրս անհնար է պատկերացնել իրավակարգի զինվորին», - եզրափակեց ոստիկանության պետը: