Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 17.09.2019 Արխիվ

23.07.2015 17:18

ԼՂՀ ոստիկանության պետը քննարկեց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության 2015թ. 1-ին կիսամյակի արդյունքները

ԼՂՀ ոստիկանության պետը քննարկեց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության 2015թ. 1-ին կիսամյակի արդյունքները

Սույն թվականի հուլիսի 23-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունում քննարկվեց ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Խորհրդակցությունը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:

Ներկա էին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ղեկավար կազմը, ծառայությունների պատասխանատուները:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը:

Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում Ստեփանակերտ քաղաքում բոլոր ծառայությունների գծով գրանցվել է 78 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 68-ի դիմաց, աճը կազմել է 10 դեպք կամ 14.7%:

Ոստիկանության պետը, մեկ առ մեկ վերլուծելով չբացահայտված հանցագործությունները, պատասխանատուներից պահանջեց անհապաղ միջոցներ ձեռնարկել դրանք կատարող անձանց հայտնաբերելու և հանցագործությունները բացահայտելու համար:

«Առաջին հերթին մեր գործունեության հիմնական շեշտադրումը պետք է ուղղենք հանցագործությունների կանխարգելմանը, ասել է թե ակտիվացնենք պրոֆիլակտիկ ծառայությունները, անշեղորեն ապահովենք հասարակական կարգն ու հասարակության խաղաղ  կենսագործունեությունը: Անաչառ եղեք ձեր ենթակաների հանդեպ, ձեր օրինակով պահանջեք նրանցից արդարամտություն և անկողմնակալություն: Համոզված եղեք, որ դրանց ճիշտ դրսևորման դեպքում այն վարակիչ կդառնա նաև ողջ հասարակության համար», -  նշեց գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:

Ոստիկանության պետը կարևորեց նաև անչափահասների շուրջը ճամբարներում և ըստ բնակության վայրի տարվող պրոֆիլակտիկ աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը՝ պահանջելով անհատական մոտեցում և հետևողականություն ցուցաբերել մատաղ սերնդին ճիշտ արժեհամակարգերով դաստիարակելու գործում: