Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 17.09.2019 Արխիվ

23.07.2015 10:48

ԼՂՀ ոստիկանության պետը քննարկեց ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի արդյունքները

ԼՂՀ ոստիկանության պետը քննարկեց ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի արդյունքները

Սույն թվականի հուլիսի 22-ին ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում քննարկվեց ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի ծառայողական գործունեության արդյունքները:

Խորհրդակցությունը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:

Ներկա էին ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը, ոստիկանության պետի խորհրդական, ոստիկանության փոխգնդապետ Կամո Հայրապետյանը, ճանապարհային ոստիկանության պատասխանատուները:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության մայոր Իգոր Օհանյանը:

Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է 40 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել էր 6 և մարմնական վնասվածքներ ստացել 49 քաղաքացի՝ անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 29-ը պատահարի, 5 զոհի և 29-ը վիրավորի դիմաց: Չնայած ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող բազմածավալ և բազմաբնույթ միջոցառումներին, ցավոք ճանապարհատրանսպորտային պատահարները, հետևաբար նաև դրանց հետևանքում զոհերի և վիրավորների թիվը անցած տարվա 1-ին կիսամյակի համեմատությամբ աճել են:

Ձեռնպահ մնալով կիսամյակի արդյունքներով գնահատականներ տալուց, ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման գործում կարևորեց անաչառության և օրենքի առաջ բոլորի հավասարության անշեղ ապահովումը և պահանջեց ավելի խորքային վերլուծության ենթարկել յուրաքանչյուր ճանապարհատրանսպորտային պատահար ու պարզելով դրանց առաջացման պատճառներն ու պայմանները՝ կազմել միջոցառումների պլան և խստագույնս առաջնորդվել դրա պահանջներով:

Եվս մեկ անգամ կարևորելով անսթափ վիճակում, սահմանված արագության գերազանցմամբ և առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոցները վարողների նկատմամբ անզիջում լինելու հանձնարարականը՝ ոստիկանության պետը  այս գործում թերացած ճանապարհային ոստիկանության ծառայողին ազատեց զբաղեցրած պաշտոնից: 

«Երթևեկության կանոնների պահպանման գործում դուք պարտավոր եք բացարձակ արդարամտություն ցուցաբերել: Պետական օգտագործման տրանսպորտային միջոցներ գործածողները ոչ մի առավելություն չունեն, ընդհակառակը նրանք առավել մեծ պատասխանատվություն են կրում երթևեկության կանոնների հանդեպ: Ձեր գործառույթները կատարելուց եղեք անաչառ և սկզբունքային ու այդժամ կտեսնեք, թե ինչպես է փոխվում և ամրապնդվում հասարակության վստահությունը ձեր հանդեպ», -  եզրափակեց ոստիկանության պետը: