Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 17.09.2019 Արխիվ

23.10.2015 16:16

ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ոստիկանության 2015թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ոստիկանության 2015թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին ԼՂՀ ոստիկանությունում կայացած խորհրդակցությունը նվիրված էր ԼՂՀ ոստիկանության 2015թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը:

Խորհրդակցությունը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:

Մասնակցում էին կենտրոնական ապարատի և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության, քրեակատարողական և պետական պահպանության վարչությունների ղեկավարները:

ԼՂՀ ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության ընդհանուր գնահատականը թողնելով տարվա արդյունքների ամփոփմանը՝ ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, այնուամենայնիվ, իր դժգոհությունը արտահայտեց ծառայության մեջ տեղ գտած մի շարք ուղղություններից:

ԼՂՀ ոստիկանության պետը, անձամբ հրապարակելով և մանրակրկիտ վերլուծելով գրանցած հիմնական ցուցանիշները՝ հատկապես հանցագործությունների և մասնավորապես բնակարանային գողությունների բացահայտման ուղղություններում, միջին հանրապետականից ցածր ցուցանիշներ արձանագրած ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության, Մարտակերտի, Շահումյանի և Քաշաթաղի շրջբաժինների պատասխանատուներին պահանջեց բացատրություններ դրանց վերաբերյալ:

«Արցախում անբացահայտ հանցագործություններ չպիտի լինեն: Մենք ի զորու ենք հասնել դրան, հասնել այն կատարելության, որպեսզի մեր համերկրացիները չկողպված դռներով հանգստանան իրենց բնակարաններում՝ մտավախություններ չունենալով ոչ միայն իրենց կյանքի և առողջության, այլև սեփականության ապահովման հարցերում, իսկ դրա համար մենք պարտավոր ենք ամբողջությամբ և անխտիր մաքրել հասարակությունը ու հանցագործություն կատարողին տեղավորել իր համար նախատեսված վայրում», - նշեց ոստիկանության պետը:

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը սևեռեց անչափահասների, ինչպես նաև նախկինում դատվածների կողմից հանցագործությունների կանխարգելման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի և ապօրինի պահվող զենք, զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ հանձնարարելով դրանց հետ մեկտեղ խստագույնս պահպանել հանցագործությունների գրանցման կարգապահությունը և բացարձակապես ձերբազատվել հանցագործությունները թաքցնելու արատավոր երևույթից:

2015 թվականի 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ համառոտ տեղեկանքը զետեղված է կայքի «Վիճակագրություն» բաժնի «Ինը ամիսներ» ենթաբաժնում: