Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Համապետական ընտրությունների ընտրողների ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


20.02.2020 15:09

Ի պատասխան Arthur Osipyan-ի ուղիղ եթերի միջոցով արված հայտարարությունների ԱՀ ոստիկանությունն արձագանքում է

Ի պատասխան Arthur Osipyan-ի ուղիղ եթերի միջոցով արված հայտարարությունների ԱՀ ոստիկանությունն արձագանքում է

Ի պատասխան «Facebook» սոցիալական ցանցում Arthur Osipyan օգտատիրոջ կողմից 20.02.2020թ. ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տարածած տեսանյութում արված հայտարարությունների, տեղեկացնում ենք, որ վերջինիս կողմից նշված անձը՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Սերգեյ Յակովի Ստեփանյանը (ծնված 27.09.1967թ.) 10.02.2020թ.-ին դիմում է ներկայացրել ԱՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության Ստեփանակերտի անձնագրային բաժին՝ խնդրելով տրամադրել նրա՝ վերջին 5 տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և Արցախի հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք: Տեղեկանքի տրամադրման ժամկետ է սահմանված 3 օր:

Դիմումի քննարկման ընթացքում հարցում է կատարվել համապատասխան մարմիններին՝ ճշտելու Սերգեյ Ստեփանյանի կողմից ՀՀ սահմանային կետերը հատելու վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար, որպեսզի հնարավոր լինի ՀՀ սահմաններից դուրս նրա գտնվելու ժամանակահատվածը հստակեցնել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախքան այդ պատասխանը ստանալը լրացել է տեղեկանքի տրամադրման համար սահմանված եռօրյա ժամկետը, ուստի և Սերգեյ Ստեփանյանին 13.02.2020թ.-ին տրամադրվել է վերջին 5 տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և Արցախի հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք:

Միաժամանակ քաղաքացուն բացատրվել է, որ եթե հարցման արդյունքում պարզվի, որ վերջին 5 տարվա ընթացքում 2.5 տարուց ավելին գտնվել է հանրապետության սահմաններից դուրս, ապա նրան տրամադրված տեղեկանքը կճանաչվի անվավեր:

18.02.2020թ.-ին ստանալով Սերգեյ Ստեփանյանի սահմանը հատելու վերաբերյալ հարցման պատասխանը, տեղեկությունները հաշվարկվել են և վերջինիս հանրապետության սահմանից դուրս գտնվելու ժամկետը կազմել է 920 օր, այնինչ բացակա լինելու առավելագույն ժամկետը պետք է չգերազանցի 912 օրը: Ստացված տեղեկությունների հիման վրա կայացվել է որոշում՝ Սերգեյ Ստեփանյանին 13.02.2020թ.-ին տրամադրված տեղեկանքը անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Որոշման կրկնօրինակը տրամադրվել է Սերգեյ Ստեփանյանին՝ պարզաբանելով նրա իրավունքները դատական կարգով բողոքարկման վերաբերյալ:


Անդրադառնալով Arthur Osipyan օգտատիրոջ կողմից ուղիղ եթերի ընթացքում հնչած արտահայտություններին և մեկնաբանություններին՝ Արցախի Հանրապետության համար այս կարևորագույն՝ նախընտրական գործընթացների ժամանակահատվածում ԱՀ ոստիկանությունն հորդորում է քաղաքացիներին չտրվել սադրանքների ու մանիպուլյացիաների, ցուցաբերել խոհեմություն: Քաղաքացիներին կոչ ենք անում ըմբռնումով մոտենան ոստիկանության կողմից ներկայացվող օրինական պահանջներին և գիտակցեն, որ շուրջօրյա ռեժիմով իրականացվող գերծանրաբեռնված ծառայությունը նպատակ է հետապնդում ապահովել իրենց խաղաղ և անվտանգ կենսագործունեությունը:

Հանցավոր համագործակցություն ստեղծելու, զանգվածային անկարգությունների, խուլիգանության, ոստիկանության ծառայողին վիրավորելու, լռության խախտման, հավաքներ անցկացնելու` օրենքով սահմանված կարգը խախտելով, այսպես ասած «ճանապարհը փակելու» կամ սոցցանցերում տարաբնույթ խնդիրներ բարձրաձայնելու փոխարեն կոչ ենք անում ձեր իրավունքների խախտման դեպքում դիմել ԱՀ ոստիկանություն կամ այլ պատկան մարմիններ:

ԱՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ կիրառելու է օրենքով սահմանված ցանկացած միջոց:

Սեփական խնդրի լուծումը չի կարող համարվել օրինաչափ, եթե դրանով խախտվում և ոտնահարվում է այլ անձանց իրավունքներն ու ազատությունները:

Օրենքը հարգելու և հարցերը միայն օրենքով լուծելու միջոցը միշտ պետք է գերակայի մեր հասարակության անդամի մոտ:


Ստորև տեղադրում ենք Սերգեյ Ստեփանյանի դիմումի վերաբերյալ որոշման կրկնօրինակը: