Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


14.09.2019 09:26

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է

Սեպտեմբերի 11-ին ԱՀ քննչական կոմիտեից ԱՀ ոստիկանություն ստացվել է վիճակագրական քարտն այն մասին, որ ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1982թ. ծնված Ա. Մ.-ն նպատակադրվելով ՀՀ տարածքում զբաղվել թմրամիջոցների իրացմամբ, օգոստոս ամսում, Իրանի Իսլամական հանրապետության տարածքում, դրա ձեռք բերման շուրջ, քննությամբ դեռևս չպարզված անձի հետ եկել է նախնական համաձայնության, որից հետո, վերջինս, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի հատել է Արցախի Հանրապետության կողմից պահպանվող պետական սահմանը և մաքսանենգությամբ, մաքսային հսկողությունը շրջանցելով, ապօրինի տեղափոխել և նախապես տեղանշված վայրում պահել է առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 2կգ քաշով ափիոն տեսակի և 1.6կգ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, ինչը Ա. Մ.-ն ձեռք բերելու և իրացնելու նպատակով ՀՀ տեղափոխելու շուրջ գալով նախնական համաձայնության, սեպտեմբերի 1-ին, ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1973թ. ծնված Ն. Մ.-ի վարած «ՎԱԶ-2121» ավտոմեքենայով ուղևորվել են հանցակցի կողմից տեղանշված վայր և ՀՀ Սյունիքի մարզի և ԱՀ Քաշաթաղի շրջանի սահմազատման կետից 1.25 կմ հեռավորության վրա առանձնապես խոշոր չափերի հասնող 0.6 կգ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցը ապօրինի պահել են ավտոմեքենայի բեռնախցիկում և փոխադրել դեպի ԱՀ Միջնավան քաղաք, սակայն ՀՀ ԱԱԾ զինծառայողները հայտնաբերել և բերման են ենթարկել նրանց:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք օրենսդրությամբ սահմանված բացառիկ հնարավորության մասին՝ համաձայն որի, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է դրանք ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, փոխադրելու կամ առաքելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ բուսատեսակներ կամ նյութեր ապօրինի պահող անձանց առաջարկում ենք չհետաձել չարիքից օր առաջ ազատվելու հնարավորությունը՝ այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր կյանքն ու առողջությունը, այնպես էլ օրենքի հետ խնդիրներ ունենալու անխուսափելի հատուցումը։