Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 21.09.2020 Արխիվ

11.08.2020 15:08

Գողության դեպքը բացահայտվել է

Օգոստոսի 10-ին ժամը 13:45-ին Շուշիի շրջանի բնակիչ, 1966թ.ծնված Ա. Դ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին այն մասին, որ իրենց պատկանող ավտոտնակում պահվող գումարը գողացել են:
Ստուգմամբ պարզվել է, որ 2020թ.հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մուտք է գործել Շուշիի շրջանի բնակիչ, 1934թ.ծնված Ս. Դ.-ին պատկանող Մեծ-շեն գյուղում տեղակայված ավտոտնակ և այնտեղ առկա մետաղյա արկղից գաղտնի հափշտակել 9.000.000 դրամ, 8.000 ԱՄՆ դոլար և որոշակի չափով ռուբլի:
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները համատեղ Շուշիի շրջանային բաժնի և ԱՀ ԱԱԾ ծառայողների հետ տաք հետքերով ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1979թ.ծնված Զ. Հ.-ն:
Զ.Հ.-ի կողմից օգտագործվող Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 14 շենքի բակում գտնվող ավտոտնակում հայտնաբերվել և վերցրվել է գողոն հանդիսացող ընդհանուր 6.730.000 դրամ, 110.000 ՌԴ ռուբլի և 9720 ԱՄՆ դոլար:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: