Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 16.11.2019 Արխիվ

27.02.2018 13:59

Բռնություն՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ

  Փետրվարի 26-ին ՃՈ ՃՊԾ սպայական վաշտի առաջին ջոկի տեսուչ Մ.Մ-ն զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը ժամը 11:20-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել է երթևեկության կանոնների խախտում կատարած, ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 1991թ. ծնված Ն.Գ-ին պատկանող «Մերսեդես-Բենց» ավտոմեքենան, ինչի ընթացքում պարզվել է, որ ավտոմեքենայի բեռնախցիկում առկա է առանց համապատասխան փաստաթղթերի «Սիգ» տեսակի ձուկ: Օրինականությունը ստուգելու նպատակով ավտոմեքենան տեղափոխել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի տուգանային հրապարակ, սակայն ոստիկանության շենքի մոտակայքում նրանց է մոտեցել Մարտունի քաղաքի բնակիչ՝ 1982թ. ծնված Վ.Հ-ն և վիճաբանության մեջ մտնելով իր հետ, ոտքով մեկ անգամ հարվածել որովայնին ու ճանկռել աջ ձեռքի դաստակը:
  Դեպքի վայր ներկայացած օպերատիվ խումբը ավտոմեքենայի բեռնախցիկից զննությամբ վերցրել է  250  հատ թարմ և 143 հատ ապխտած ձուկ: