Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 15.12.2019 Արխիվ

06.07.2019 18:20

Արցախի Հանրապետության ոստիկանությունը վճռական է հասարակական կարգի խախտման և հասարակության անվտանգության դեմ ուղղված բոլոր վտանգները կանխարգելելու գործում

Արցախի Հանրապետության ոստիկանությունը վճռական է հասարակական կարգի խախտման և հասարակության անվտանգության դեմ ուղղված բոլոր վտանգները կանխարգելելու գործում

Երեկ` 2019թ հուլիսի 5-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում Սամվել Բաբայանը իր խոսքում նշել էր, «խնդրում եմ ոստիկանությանը, իրապահ բոլոր մարմիններին, անվտանգությանը, որ զերծ մնալ անձերի պաշտպանումից, պահեն պետական շահը, օրենքը և զուսպ լինեն ու հանկարծ չփորձեն որ մեկի քթից արյուն գա, քանի որ դա շատ վտանգավոր բաների է բերելու»։
Արցախի Հանրապետության ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ ոստիկանությունը ապաքաղաքականացված կառույց է ու հետևաբար չի մասնակցում ու չի մասնակցելու քաղաքական գործընթացներին։
ԱՀ ոստիկանությունը որևէ անձի կամ անձանց պաշտամունք չունի ու իրականացնում է օրենքով սահմանված իր խնդիրները:
Մասնավորապես.
ապահովել մարդու անվտանգությունը, հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը, հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, քրեական գործով նախնական քննությունը, հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը, սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը, ինչպես նաև օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցույց տալը:
Միաժամանակ հորդորում ենք քաղաքական գործիչներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես Արցախի Հանրապետության սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան և ցուցաբերել զսպվածություն:
Հավաստիացնում ենք, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունն օրենքով սահմանված իր պարտականությունները կատարելու շրջանակներում նախականխելու, կանխելու և խափանելու է հասարակական կարգի խախտմանն ու հասարակական անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն, իսկ հակաօրինական բոլոր արարքները խափանվելու և ստանալու են համապատասխան իրավական գնահատական։