Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


01.09.2019 13:17

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԼԵՎՈՆ  ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ  ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ  ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի հայրենակիցներ.

Արցախի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի և անձամբ իմ անունից ջերմագին շնորհավորանքներ եմ հղում` Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ։
Մեր անկախության կայացման պատմությունը համազգային հպարտություն է, մեծ նպատակի հաջող սկզբի նախադրյալ, իսկ Արցախի Հանրապետությունը իրականություն, որն անկախ բոլոր խոչընդոտների շարունակում է վստահ քայերով ընթանալ քաղաքակիրթ աշխարհին համընթաց։
Մեր ժողովուրդը բազում զրկանքների գնով է նվաճել հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու իրավունքը։ Հազարավոր հայորդիներ նահատակվել ու այդպես էլ չեն տեսել ազատ ու անկախ Արցախը։ Նրանց սխրանքները այսօր էլ ոգեշնչում և պարտավորեցնում են բոլորիս, պահպանել արյամբ սրբագրված մեր հայրենիքը, զարգացնել տնտեսությունը և Արցախի Հանրապետությունը դարձնել երկրային դրախտի նախատիպ։
Մենք ընտրել ենք ժողովրդավարական և իրավական պետության տեսակը, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, նրա իրավունքների և ազատությունների անքակտելիությունը։
Արցախի Հանրապետության ոստիկանությունը, իրավապահ մյուս կառույցների հետ մեկտեղ, այդ իրավունքների և ազատությունների ապահովման երաշխավորն է, ու մենք պարտավոր ենք մեր ուժերը գերլարել հասարակական անվտանգության ապահովման նշաձողն էլ ավելի բարձրացնելու, և Արցախ աշխարհում լիարժեք անվտանգության մթնոլորտ ձևավորելու համար։
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս անկախության տոնը, Արցախ աշխարհին մաղթում եմ խաղաղ զարգացում, իսկ մեզ անկոտրում կամք մեր բոլոր բարի նկրտումներում։