Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 23.09.2019 Արխիվ

08.09.2019 09:40

ԱՀ-ում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունից 1 օր առաջվա դրությամբ ընտրակաշառքի 1 դեպք է արձանագրվել

ԱՀ-ում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունից 1 օր առաջվա դրությամբ ընտրակաշառքի 1 դեպք է արձանագրվել

Արցախի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունից 1 օր առաջվա դրությամբ ընտրակաշառքի 1 դեպք է արձանագրվել: Օգոստոսի 31-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի կողմից ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզվել է, որ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը 2019թ. հուլիս ամսվա վերջերին ներկայացել է բնակիչներից մեկի տուն և վերջինիս առաջարկել է ընտրությունների ժամանակ քվեարկել իր օգտին՝ տալով 10.000 ՀՀ դրամ գումար: Քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտությամբ պայմանավորված ոստիկանության կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ ԱՀ ոստիկանությունում թեկնածուների կողմից ահազանգեր են հնչել Շուշիում ու Ստեփանակերտում:
2019թ. սեպտեմբերի 06-ին, ժամը 22:20-ին Շուշիի քաղաքապետի թեկնածուներից մեկը ոստիկանության Շուշիի շրջանային բաժնից ոստիկանության վերակարգ է պահանջել, որը դեպքի վայր է ներկայացել ժամը 22:24-ին: Վերակարգը պարզել է, որ թեկնածուի կողմից կազմակերպված հավաքի վայրի մոտակայքում վիճաբանություն է տեղի ունեցել երկու անձանց միջև, որն առընչություն չունի թեկնածուի կողմից կազմակերպված հավաքի հետ: Հաղորդումը հաշվառվել է և ոստիկանության կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ:
2-րդ ահազանգը ստացվել է այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 11:51-ին: Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուներից մեկի շտաբից ԱՀ ոստիկանություն հայտնել են, որ Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի բակում Ստեփանակերտի քաղաքապետի այլ թեկնածուի օգտին շինարարական աշխատանքներ են իրականացվում:
Ստուգմամբ պարզվել է, որ նշված աշխատանքներն առընչություն չունեն ընտրությունների կամ որևէ թեկնածուի հետ: Ստուգումները շարունակվում են: