Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 03.06.2020 Արխիվ

08.04.2020 10:02

ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 5 հաղորդում է ստացվել

ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 5 հաղորդում է ստացվել

  Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության   քրեական հետախուզության վարչությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «facebook.com» կայքում «Sevak Aslanyan» օգտատերը տեսանյութ է տարածել, որում մարտի 31-ին Ստեփանակերտ քաղաքի Գրիբոյեդովի անվան համար 3 դպրոցում տեղակայված 1/27 ընտրատեղամասում ստվարաթղթե քվեախցիկի տակ հայտնաբերվում է հավելյալ քվեաթերթիկներ:

 

 

  Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից  Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «facebook.com» կայքում «Նատալի Ալեքսանյան» օգտատերը տեսանյութ է տարածել, որում մարտի 31-ին Ստեփանակերտ քաղաքի Հովհաննիսյան 1 հասցեում տեղակայված 1/3 ընտրատեղամասում ընտրողը և հանձնաժողովի անդամը վիճաբանում են քվեատուփերը կնքված չլինելու հարցի շուրջ:

 

 

 

  Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «facebook.com» կայքում «Hovhannes Harutyunyan» անվամբ օգտատիրոջ գրառումը՝ հետևյալ բավանդակությամբ «Խնդրեմ, ընտրությունների պատկերը Ստեփանակերտի 1/1 տեղամաս Հ.Գ. Հանձնաժողովի նախագահը ցինիզմի մակարդակի պատասխան է տալիս, ասելով, որ դա պատռված չի…»: Հրապարակմանը կցված է նաև լուսանկար, որում պատկերված է քվեատուփ՝ ամբողջականությունը խախտված կնիքով:

 

  

  Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քարտուղարություն է մուտքագրվել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «alternative.am» կայքում նկատվել է «Ստեփանակերտի թիվ 1/22 և  թիվ 1/24 քվեատուփերը պլոմբված չեն. ահազանգ լուսանկարներ» վերնագրով հրապարակումը, որին կից լուսանկարներից դիտվում է քվեատուփերի կնքված չլինելը:

 

  

 

  Ապրիլի 4-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քարտուղարություն է մուտքագրվել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «facebook.com» կայքում «Hayk Khachatryan» անվամբ օգտատիրոջ տարածած տեսանյութը, որում արտացոլված է Ստեփանակերտ քաղաքի Հովհաննիսյան 1 հասցեում տեղակայված 1/3 ընտրատեղամասում՝ ԱՀ նախագահի թեկնածուի կողմից քվեատուփերի կնքված չլինելու բացահայտումը:

Ստուգումներով  զբաղվում է ԱՀ  ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: