Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 11.12.2019 Արխիվ

21.08.2018 18:27

ԱՀ ոստիկանության պետը հյուրընկալեց ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությանը

ԱՀ ոստիկանության պետը հյուրընկալեց ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությանը

Սույն թվականի օգոստոսի 21-ին ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ Արցախ ժամանած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ ոստիկանության պետի տեղակալները։
Արցախում հյուրընկալվելու համար ողջունելով հյուրերին, ոստիկանության պետը գոհունակություն հայտնեց ԱՀ ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության միջև ձևավորված համագործակցության համար և ընդհանուր ծառայության արդյունավետության էլ ավելի բարձրացման ուղղությամբ հատուկ քննարկման ենթարկեց մի շարք առանցքային հարցեր։
Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։
ԱՀ ոստիկանության կադրերի բաժնի պետ, ոստիկանության  փոխգնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակեց ոստիկանության պետի հրամանը, համաձայն որի, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ԱՀ ոստիկանության միջև սերտ համագործակցության համար ՀՀ ՊՆ ՌՈ պետի ծառայության գծով տեղակալ٫ գնդապետ Արամ Բաղդասարյանը և պարետային ծառայության պետ, գնդապետ Գագիկ Ղուկասյանը պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։