Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


27.06.2014 17:31

«Կանեփ-կակաչ 2014» համալիր միջոցառման ընթացքում հայտնաբերվել են կանեփանման բույսի թփեր

«Կանեփ-կակաչ 2014» համալիր միջոցառման ընթացքում հայտնաբերվել են կանեփանման բույսի թփեր

Հունիսի 26-ին ոստիկանության Մարտունու շրջբաժնի ծառայողները «Կանեփ-կակաչ 2014» համալիր միջոցառման ընթացքում Գ. Նժդեհի փողոցի N տան բնակիչ, 1971թ. ծնված Է. Ղ-ին պատկանող տնամերձ բանջարանոցում` երկաթյա դույլի մեջ հայտնաբերել են վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի 2  թուփ:

***

Հունիսի 26-ին ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի ծառայողները «Կանեփ-կակաչ 2014» համալիր միջոցառման ընթացքում Վանք գյուղի բնակիչ, 1976թ. ծնված, նախկինում դատված Ա. Բ-ի տնամերձ հողամասում հայտնաբերել են վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի 4 թուփ:

***

Հունիսի 26-ին ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ծառայողները «Կանեփ-կակաչ 2014» համալիր միջոցառման ընթացքում Շահումյանի փողոցի N տան բնակիչ, 1991թ. ծնված Ն. Ա-ի տնամերձ հողամասում հայտնաբերել են վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի 1 թուփ:           

***

Հունիսի 26-ին ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի Միջնավանի բաժանմունքի քրեական հետախուզության ծառայողները «Կանեփ-կակաչ 2014» համալիր միջոցառման ընթացքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Մարտունաշեն գյուղի բնակիչ, 1957թ. ծնված, նախկինում դատված Հ. Հ-ի,  Միջնավան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված, նախկինում դատված Ս. Բ-ի և Ձորափ գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Գ. Գ-ի տնամերձ հողամասերում զննությամբ հայտնաբերել են վերջիններիս կողմից ցանված ու մշակված կանեփանման բույսի համապատասխանաբար 3, 4 և 2 թփեր:

Հ. Հ-ն, Ս. Բ-ն և Գ. Գ-ն բերման են ենթարկվել ոստիկանության շրջբաժին:        

***

Հունիսի 26-ին ոստիկանության Շահումյանի շրջբաժնի ծառայողները «Կանեփ-կակաչ 2014» համալիր միջոցառման ընթացքում Քարվաճառ քաղաքի Մելիքյան փողոցի N տան բնակիչ, 1962թ. ծնված Ռ. Խ-ի տնամերձ հողամասում հայտնաբերել են վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի 36 թուփ: