ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ԷՐԻԿ ՍՈՒՐԵՆԻ ՊՈՂՈՍՅԱՆ
Ծնվել է 1965թ. մարտի 22-ին, Հադրութ քաղաքում:
1983-1985թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1988թ. ավարտել է Խարկովի հրդեհատեխնիկական ուսումնարանը:
1988թ. նոյեմբերի 1-ից որպես տեսուչ ծառայության է անցել միլիցիայի Հադրութի շրջբաժնի պետական հրշեջ հսկողության ծառայությունում:
Ուներ ներքին ծառայության լեյտենանտի կոչում:
1991թ. դեկտեմբերի 23-ին, Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղի պաշտպանության համար մղված մարտում անհայտ կորել է: